Աշխարհ

12.07.2024 11:53


Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Հակառուսական բանաձև ՄԱԿ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ: Բանաձևը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։

Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 90 երկիր, դեմ՝ 9, 60 երկիր չի մասնակցել քվեարկությանը։

Ձեռնպահ մնացածների կամ չքվեարկածների թվում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Ձեռնպահ են մնացել նաև ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և մի քանի այլ պետություններ:

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Բելառուսը։ Հետխորհրդային երկրներից փաստաթղթին աջակցել են մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը