ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է. Անդրեյ Կլիմով (տեսանյութ)
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ ԿլիմովըAlpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված է Կովկասում լարվածության մեծացմամբ։ Կովկասում խաղաղ կարգավորումը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին: Հարկ է նշել, որ Երևանում ԱՄՆ ամենամեծ դեսպանատներից մեկն է արտերկրում։ Ջո Բայդենի (ԱՄՆ նախագահ) հեռացող վարչակազմին մեկնաբանելն արդեն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ Սպիտակ տանը նրա թիմի մնալու շանսերը օրեցօր նվազում են: Ինչ վերաբերում է Բլինքենին և մյուս գործիչներին, ապա նրանք մոլի ռուսատյացներ են ։ Նրանց համար որքան վատ է մեզ համար, այնքան լավ»,-ասել է Կլիմովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ բորբոքելն է։
«ԱՄՆ-ում ոչ ոք լրջորեն չի մտածում ո՛չ Ադրբեջանի ժողովրդի, ո՛չ Հայաստանի ժողովրդի մասին։ Նրանք ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքով սահմանված նպատակ՝ զսպել Ռուսաստանին, որպես Հայաստանի հակառակորդ։ Այս օրենքում հայ և ադրբեջանցի ժողովրդի մասին ոչինչ գրված չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահագրգռված չէ Հայաստանով կամ Ադրբեջանով: Նրանց համար Հայաստանն ու Ադրբեջանը արտաքին քաղաքական աշխատանքի տարրեր են, որոնք թույլ են տալիս ինչ-որ բան անել կամ չանել։
Նրանց նպատակը այս կամ այն ժողովրդին օգնելը չէ, նրանց նպատակն, ընդհակառակը, Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է։ Սա է Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակը»,-եզրափակել է Կլիմովը։
ԱՄՆ-ի նպատակը Կովկասում կոնֆլիկտային իրավիճակ հրահրելն է. Անդրեյ Կլիմով (տեսանյութ)
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ։