Արմավիրի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։ Իրավապահները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։
Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով` մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն, իսկ այսօր ինքնասպանություն է գործել։