Քաղաքական

13.07.2024 14:28


Արևմուտքը փորձում է Հայաստանը կտրել դաշնակիցներից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Արևմուտքը փորձում է Հայաստանը կտրել դաշնակիցներից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Արևմուտքը փորձում է Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակով երևում է, թե ինչի է դա հանգեցնում, «ՌԻԱ Նովոստիի» հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Նրանք (Արևմուտքի երկրները- խմբ.) ձգտում են ոչ թե պարզապես «սեպ խրել», այլ փաստացի հետ քաշել Հայաստանին իր դաշնակիցներից։ Բնականաբար, բոլոր գործընկերները դա հստակ գիտակցում են։ Մենք տեսնում ենք այլ իրավիճակների օրինակով, այդ թվում և Անդրկովկասի, այդ նույն Վրաստանի, թե ինչի է հանգեցնում այդ ամենը։ Բնականաբար, մենք չենք կարող տագնապներ և մտահոգություններ չունենալ «արտաքին խաղացողների» և Երևանի ղեկավարության գործողությունների հետ կապված, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն բուն Հայաստանում, այլև կարող են սրել իրավիճակը նաև նրա սահմաններից դուրս»,-հայտնել է Վասիլևը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը