Քանի դեռ ՀՀ սահմանադրությունը մնում է անփոփոխ, խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է. Աբդուլաև
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում դեռ մի քանի բաց հարցեր կան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաևի հոդվածում՝ նվիրված դատարանի գործունեության մեկնարկի 26-րդ տարեդարձին։
«Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող մի կարևոր կետի՝ մեր պետության ղեկավարը միանգամայն իրավացիորեն ընդգծել է, որ քանի դեռ Հայաստանի գործող սահմանադրությունը մնում է անփոփոխ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է»,-ասել է Աբդուլաևը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է Ադրբեջանի քաղաքական վերնախավը պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ անվանելով այն խաղաղության պայմանագրի խոչնդոտներից մեկը:
Հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Նիկոլ Փաշինյանն ուղերձում նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն: