Հնագետները հայտնաբերել են Սպարտակի և հռոմեական զորքերի լեգենդար ճակատամարտի տեղը
Իտալիայի անտառում հայտնաբերվել է հնագույն քարե պատ, որը մի ժամանակ օգտագործվել է հռոմեական զորքերի կողմից այն բանի համար, որպեսզի անկյուն քշի ապստամբած ստրուկների առաջնորդին՝ գլադիատոր Սպարտակին եւ նրա մարդկանց, գրել է Live Science-ը։
Հնագետներին պատի մասին պատմել է տեղի բնապահպանների խումբը։
Նշյալ տարածքը գտնվում է Կալաբրիայում, Դոսոն-դելա-Մելիա անտառում (Իտալիայի հարավ), տեղեկացրել է Ամերիկայի հնագիտական ինստիտուտը (AIA)։
Թիմը, որը գլխավորում է Քենտուկիի համալսարանի հնագետ Պաոլո Վիզոնան, օգտագործել է գեոռադար լիդար, մագնիսաչափություն եւ ընդերքի նմուշների ընտրություն տեղանքի ուսումնասիրման համար։ Նրանք հայտնաբերել են, որ մի ժամանակ պատին զուգահեռ անցել է խոր փոս, որը հայտնի է որպես հռոմեական ֆոսսա (փոս) եւ ագեր (բլուր) պաշտպանական համակարգ։
Չիկագոյի համալսարանի տվյալներով՝ ամրացումների այս տեսակը հաճախ օգտագործվել է հռոմեացիների, այդ թվում Հուլիոս Կեսարի կողմից Ավարիկումի պաշարման ժամանակ ներկայիս Ֆրանսիայի տարածքում։
«Պատը ինքնատիպ պատնեշ է իր տեղագրման եւ այլ գործոնների պատճառով, օրինակ՝ դարպասների բացակայության,- Live Science-ին ասել է Իտալիայի մշակույթի նախարարության հնագետ Անդրեա Մարիա Ջենարոն։ Այն ողջ մեծ հարթ տարածքը բաժանում է երկու մասի»։
Հնագետները կարծում են, որ պատը կառուցվել է անվտանգության ապահովման համար, մասնավորապես, որպեսզի զսպեն թրակիացի գլադիատոր Սպարտակին, որն սկսել էր Երրորդ Սերվիլյան պատերազմը (որը հայտնի է նաեւ որպես Գլադիատորական պատերազմ), երբ նա եւ մոտ 70 ստրկացված գլադիատորներ փախել էին Կապուայի դպրոցից։ Ապստամբության ժամանակ (մ.թ.ա. 73-71թթ.) Սպարտակը եւ նրա մարդիկ իրար հետեւից հաղթում էին հռոմեական զորքերին, մինչեւ որ գլադիատորը զոհվեց Կանտենի ճակատամարտում։

Աղբյուրը՝ news.am