Բայդենն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձի մասին լուրերին. «Սա զզվելի է»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարճ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո, հայտնում է CBS News-ը։
ԱՄՆ նախագահն իր հրապարակային ելույթում ասել է, որ, իր կարծիքով, Թրամփն իրեն լավ է զգում։
Նա նշել է, որ միջադեպի մասին իրեն տեղեկացրել են Գաղտնի ծառայության և Ներքին անվտանգության աշխատակիցները, սակայն մանրամասները դեռ ճշտվում են։
«Ամերիկայում նման բռնություններին տեղ չկա,-ասել է ԱՄՆ նախագահը,-Դա զզվելի է։ Սա է պատճառներից մեկը, թե ինչու պետք է միավորենք այս երկիրը։ Դուք չեք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մենք չենք կարող այդպիսին լինել: Մենք չենք կարող դա ընդունել»:
Բայդենի խոսքով՝ Թրամփի հանրահավաքը պետք է անցներ խաղաղ՝ «առանց խնդիրների»։
«Սակայն այն գաղափարը, որ նման քաղաքական բռնություն գոյություն ունի Ամերիկայում, պարզապես չլսված է»,-ասաց նա:
Սպիտակ տունը շաբաթ ուշ երեկոյան հաստատել է, որ Բայդենը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, սակայն չի հստակեցրել, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում։ Հեռախոսազրույցը հաստատել է նաեւ Թրամփի խորհրդականը։
Բայդենը շաբաթ ուշ երեկոյան է վերադարձել Սպիտակ տուն Դելավերից, որտեղ անցկացրել է հանգստյան օրերը։