Լրահոս

14.07.2024 10:45


Հայաստանում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի

Հայաստանում օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի

Այսօրվանից Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի փոքր–ինչ նվազել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով»,–ասված է հաղորդագրությունում։

Այսօր և առաջիկա օրերին անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում: Տեղումների հավանականությունը մեծ է երեկոյան և գիշերային ժամերին։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 33-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։

Այս խորագրի վերջին նյութերը