Պետք էր ներքին անվտանգությունն ուժեղացնել․ Զախարովան՝ Թրամփի դեմ մահափորձի մասին
Միացյալ Նահանգները պետք է վերանայի քաղաքական ընդդիմախոսների, երկրների և ժողովուրդների նկատմամբ ատելություն սերմանելու իր քաղաքականությունը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը:
Զախարովան շեշտել է, որ Ուկրաինայի իշխանություններին ֆինանսավորելու փոխարեն ամերիկացիները պետք է այդ գումարով ֆինանսավորեին սեփական ոստիկանությունը և ուժային այլ ծառայություններ, որոնք պետք է ապահովեն իրավակարգավորումը ԱՄՆ-ի ներսում:
«Երեկ Կիևի ռեժիմի պարագլուխներից Բուդանովը բացահայտ խոստովանել է, որ ուկրաինական հետախուզությունը մահափորձեր էր նախապատրաստում Ռուսաստանի նախագահի դեմ։ Այսպիսով, այս մահափորձը պատրաստվում էր կրկին ամերիկյան փողերով։ Զանգվածային ֆինանսավորմամբ և սպառազինությունների անվերահսկելի մատակարարմամբ Վաշինգտոնն Ուկրաինայում ստեղծել է ահաբեկչական կառույց՝ Կիևի ռեժիմը»,-հայտարարել է Զախարովան։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru