Մոսկվայում արտակարգ նախազգուշացում է հայտարարել անոմալ շոգի պատճառով
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Մոսկվայում արտակարգ նախազգուշացում է հայտարարել անոմալ շոգի պատճառով։
Գերատեսչության տվյալներով, Ռուսաստանի մայրաքաղաքում հուլիսի 15-ից 17-ը ցերեկային ժամերին խիստ շոգ է լինելու։ Օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +30-+32 աստիճանի, ըստ Ցելսիուսի։
Շոգ եղանակի պատճառով գերատեսչությունը խորհուրդ է տվել մոսկվացիներին և Ռուսաստանի մայրաքաղաքի հյուրերին հագնել բնական գործվածքներից պատրաստված հագուստ և գլխարկ, ավելի շատ ջուր խմել և հնարավորության դեպքում մնալ ստվերում։
«Հետևեք հրդեհային անվտանգության պահանջներին և բացառեք կրակի հետ վարվելուց:
Եղե՛ք ուշադիր և զգույշ»։ - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի նախազգուշացման մեջ։

Աղբյուրը՝ yerevan.today