Աշխարհ

15.07.2024 14:57


Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. կցորդը հայտնել է՝ ինչ վիճակ է Լարսում

Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա. կցորդը հայտնել է՝ ինչ վիճակ է Լարսում

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին հերթեր չկան, իսկ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 2 հազար բեռնատար սպասում են ռուս-վրացական սահմանին։

«Հայաստանից Վերին Լարսի ուղղությամբ 500 բեռնատար կա։ Դրանց մի մասն արդեն ացակետում է, համապատասխան ձևակերպումներն են արվում»,-ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ մոտավորապես նույնքան էլ գտնվում են դեպի ՌԴ ուղղությամբ` տարբեր հատվածներում։

Կցորդը հիշեցրեց, որ ամեն օր Վերին Լարսում մաքսազերծում է անցնում շուրջ 150 հայկական բեռնատար։ Հայաստանից դեպի ՌԴ սահման ճանապարհը հայկական փոխադրողներն անցնում են 2-3 օրում։

Նշենք, որ Վերին Լարսի անցակետի վերակառուցումից հետո՝ 2022 թվականին, դրա թողունակությունը գրեթե կրկնակի աճել է։ Այժմ այնտեղ գործում է 39 գոտի, 12–ը՝ բեռնատարների, երկուսը՝ ավտոբուսների, 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Եվս մեկն էլ պահեստային գոտի է։

Վերին Լարս տանող ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Այս խորագրի վերջին նյութերը