Լրահոս

15.07.2024 15:02


Էջմիածնում 20 տարեկան տղան հոսանքահարվել է ու մահացել

Էջմիածնում 20 տարեկան տղան հոսանքահարվել է ու մահացել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում 20 տարեկան տղա է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության Վաղարշապատի բաժինը երեկ՝ ժամը 16:50-ի սահմաններում, «էջմիածին» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Իրավապահները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է տան տանիք, որպեսզի գնդակը իջեցնի, դիպել է էլեկտրական լարին ու հոսանքահարվել։

Հուլիսի 15-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը