Կարծիք

17.07.2024 11:53


Փլուզվեց ու արդեն 2 տարի է՝ ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում (տեսանյութ)

Փլուզվեց ու արդեն 2 տարի է՝ ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում (տեսանյութ)

Սա Ծիծեռնակաբերդի խճուղին է, որը ձգվում է Լենինգրադյան փողոցից մինչև Բրազիլիայի հրապարակ, կամ Հրազդան մարզադաշտ։

Այս ճանապարհի բանուկ և ինտենսիվ երթևեկելի մի զգալի հատված 2022թ. ֊ի մայիս ամսին փլուզվեց ու արդեն 2 տարի է այս ճանապարհը չի նորոգվում, չի կառուցվում, չի ընդլայնվում։

Ու այս իշխանությունները 2 տարի է 200 մետր ճանապարհի հարց չեն կարողանում լուծել, բայց խոսում են`

• Ակադեմիական քաղաք կառուցելու մասին,

• Աջափնյակի մետրոյի կայարան կառուցելու մասին,

• Իսակովի֊Արշակունյաց շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին

• Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն շրջանցիկ ճանապարհ կառուցելու մասին։

Դուք հլը եղածը պահեք` հետո խոսեք նոր պրոեկտների մասին։

Հ. Գ. Հա, ի դեպ

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

2019թ.֊ին խոստացված և այդպես էլ չ՜կառուցված «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույց ի՞նչ կա։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը