Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները զորավարժություններ են անցկացնում Ղազախստանում
Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն են իրականացրել Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։
Զինվորականների գործողություններին հետևել են «Միասնություն-2024» միջազգային զորավարժություններին մասնակցող հինգ երկրների պաշտպանության նախարարները։
«Գործողությունները ծավալվել են «Օյմաշա» զորավարժարանում, որտեղ մասնակից երկրների զինծառայողները խաղարկել են 17 մարտավարական դրվագ։ Դրանք բոլորը ծառայում էին միասնական ուսումնամարտական խնդրին՝ հայտնաբերել, արգելափակել և ոչնչացնել ապօրինի զինված կազմավորումները, որոնք ձգտում են գրավել տարածքը և ստեղծել խալիֆայություն»,-ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Ղազախստանի ռազմական գերատեսչության կայքում։
Գրոհայինների տեղակայումը խափանվել է հրետանու կրակով։ Զինծառայողները հակառակորդի դիրքերից արձակված անօդաչու թռչող սարքերի շարանի հարձակումները հետ են մղել դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և զենիթային կայանքների միջոցով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ փոխգործակցությամբ:
Զորավարժությունները այնուհետև կշարունակվեն Կասպից ծովի ափին և Տոկմակ հրվանդանի մերձակա ծովային հատվածում:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ զորավարժություններում ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայողներ և մինչև 700 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի երկրները զորավարժություններ են անցկացնում Ղազախստանում
Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականները պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություն են իրականացրել Ղազախստանի «Օյմաշա» զորավարժարանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի պաշտպանության նախարարությանը։
Զինվորականների գործողություններին հետևել են «Միասնություն-2024» միջազգային զորավարժություններին մասնակցող հինգ երկրների պաշտպանության նախարարները։
Գրոհայինների տեղակայումը խափանվել է հրետանու կրակով։ Զինծառայողները հակառակորդի դիրքերից արձակված անօդաչու թռչող սարքերի շարանի հարձակումները հետ են մղել դյուրակիր զենիթահրթիռային համալիրների և զենիթային կայանքների միջոցով՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ փոխգործակցությամբ:
Զորավարժությունները այնուհետև կշարունակվեն Կասպից ծովի ափին և Տոկմակ հրվանդանի մերձակա ծովային հատվածում:
Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին, որ զորավարժություններում ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայողներ և մինչև 700 միավոր սպառազինություն ու ռազմական տեխնիկա:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru