Արևմուտքը շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Օլեգ Իվանով (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Օլեգ Իվանովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դժվարին ընտրության և բարդ փոխզիջումների մասին։
«Առաջին հերթին, Արևմուտքն, իհարկե, շահագրգռված է, որ Հայաստանը դուրս գա երկու միություններից, դա ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն է, որտեղ Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի: Միանգամայն հնարավոր է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները դա նկատի ունեն։
Իսկ երկրորդ խնդիրը, որ Ադրբեջանը պարբերաբար բարձրացնում է, միջանցքի խնդիրն է՝ ադրբեջանական Նախիջևանի անկլավի հարցը։ Ես չգիտեմ, թե ով է բարձրացնում այս հարցը Միացյալ Նահանգներում, հնարավոր է՝ Թուրքիան: Ինչ-որ խողովակներով այդ հարցը դնում է, որպեսզի ԱՄՆ-ը հանդես գա որպես միջնորդ՝ ոչ թե մեկ տարածքի միջոցով միացնելու, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ավտոմոբիլային կամ երկաթուղային միջանցք ստեղծելու և միացնելու համար»,-կարծում է քաղաքագետը։

Աղբյուրը՝ alphanews.am