Կարծիք

18.07.2024 18:41


ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը

ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը

Ինչպես հաղորդում է միջազգային մամուլը, Ջո Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով և Լաս Վեգասից, որտեղ նա մասնակցել է UnidosUS համաժողովին, շտապ տեղափոխվել է Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի իր տուն։

Թեև նշվում է, որ նրա կյանքին լուրջ վտանգ չի սպառնում, շատ փորձագետներ նշում են, որ սա առաջին քայլն է նրան նախընտրական արշավից դուրս բերելու համար:

Նախօրեին նա նշում էր, որ իրեն կարող է արշավից դուրս բերել «աստծո կամքը»: Եվ ահա, շատերը նշում են, որ Բայդենի այս վարակը այդ «կամքի» նշաններից մեկն է:

ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության վերնախավի մեծ մասն այլևս չի թաքցնում, որ Բայդենի՝ քարոզարշավից դուրս գալը միակ ճանապարն է երկիրը փրկելու Դոնալդ Թրամփի երկրորդ մանդատից։

Այս տեսակետի ամենահետևողական ջատագովներից են ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, Շումերն ու Ջեֆրիսը։

Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձից հետո հատկապես, Բայդենի վրա սկսեց շեշտակի աճել ճնշումը՝ իր տեղը մեկ այլ թեկնածուի զիջելու հարցում:

Ըստ դեմոկրատներին մոտ կանգնած դիտորդների՝ Բայդենն ավելի վաղ նշում էր, որ համոզված չէ հարցումների իսկության մեջ։ Բայց հիմա նա սկսել է հետաքրքրվել հարցումներով, կուսակցական գանձարանում փողի առկայությամբ, թե ո՞ր նահանգներն են մեծ դեր կատարում ընտրություններում։

Ըստ Blue Rose Research-ի՝ ընտրողների միայն 18 տոկոսն է կարծում, որ նա մտավոր պիտանի է շարունակելու նախագահի առաքելությունը:

Բայց Կոնգրեսի դեմոկրատների արդարացի անհանգստությունն իրենց քաղաքական ճակատագրի հարցում դեռ որակյալ մեծամասնության համար աջակցություն չի ստացել: Ավելին, միայն դեմոկրատ կոնգրեսականների 20 տոկոսն են պաշտպանում նրա հրաժարականի պահանջը:

Բանն այն է, որ նրանք կարծում են, որ ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել և Բայդենին լուրջ փոխարինող չկա:

Ավելին, ամերիկյան ընտրությունների պատմությունը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերջին պահին փոխել են թիմակցին, վերջում ջախջախիչ պարտություն են կրել: Հենց այս փաստն էլ խրտնեցնում է նրանց Բայդենին փոխելու գաղափարը աջակցելու համար:

Եվ ահա, ԱՄՆ-ի պատերազմի գլոբալ կուսակցության ներկայացուցիչները հայտնվել են լուրջ խուճապի մեջ: Քանզի Թրամփի հաղթանակը շարքային բնույթ չի ունենալու: Նրանցից շատերը կարող է հայտնվեն ճաղերի հետևում:

Այդ իսկ պատճառով էլ նրանք դիմեցին իրենց վերջին քայլին Թրամփի հանդեպ, բայց ինչպես ասում են՝ «չկպավ»:

Հիմա մնացել է վերջին հույսը՝ համոզել Բայդենին, որ վերջինս կամովին հրաժարվի և դուրս գա ընտրարշավից: Նույնիսկ, եթե պարզվի, որ Բայդենը ծանր հիվանդ է կամ եթե գնան ծայրահեղ քայլի և Բայդենն ինֆարկտից մահանա, միևնույն է, նրանց ճակատագիրն այլևս պարզ է:

Այս մարդկանց ճակատագրից է կախված նաև աշխարհի ապագան: Սրանք, հանուն իրենց շահերի, ունակ են ամեն ինչի:

Սրանք սադրեցին ռուս-ուկրաինական պատերազմը, պատրաստվում են նույնը անել Թայվանի հարցում: Սրանք իրենց քայլերով փաստացի կազմաքանդում են եվրոպական երկրների տնտեսությունը: Վաղը, եթե սրանք մնան իրենց տեղերում, կարող են նոր պատերազմների օջախներ ձևավորել աշխարհի տարբեր վայրերում:

Սրանք աշխարհի տարբեր երկրներում իրենց ծրագրերը կյանքի են կոչում իրենց դրածոների միջոցով:

Սակայն, եվրոպական երկրներն «արթնանում են» և «ոչ» են ասում սրանց քաղաքականությանը:

Ֆրանսիայի վերջին ընտրությունները դրա ապացույցն են: Գերմանիայում նույնպես գլոբալիստները պարտվում են: Իսկ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ քաղաքական թատերաբեմ է դուրս եկել հակագլոբալիստական ուժ:

Մեր տարածաշրջանում այս ուժերի ներկայացուցիչներն էին Սաակաշվիլու թիմը Վրաստանում և Նիկոլ Փաշինյանի թիմը Հայաստանում:

Սաակաշվիլու կողմնակիցներին վրաց ժողովուրդը դեռ 2012-ին պատմական աղբանոց ուղարկեց, իսկ Հայաստանում այդ ուժը դեռ մնում է իշխանության՝ արդեն վեց տարուց ավել է:

Չնայած հայ ժողովուրդի գլխին մեծ ողբերգություններ բերելուն, Փաշինյանի թիմակիցները դեռ պահպանում են իրենց աթոռները: Եվ դրան կա մեկ պատասխան՝ նրա այլընտրանքը հանդես գալով՝ սկսած 2020 թվականից, այդպես էլ չի հասկացել իր պարտության պատճառները: Ավելին, նույն գինին տարբեր տակառներ լցնելով՝ այս ընդդիմությանը թվացել է, թե կկարողանա լուծել խնդիրը, սակայն ապարդյուն:

Մինչդեռ, փաստենք, որ Փաշինյանի նման վնասներ սեփական ժողովրդին մյուս նման գործիչներն իրենց ժողովուրդներին չեն հասցրել:

Սա իսկական խայտառակություն է մեզ բոլորիս համար:

Ինչը հուշում է, որ մեզ իսկապես անհրաժեշտ է փոխել ոչ միայն գինու տակառները, այլև գինու որակը:

Հակառակ դեպքում մենք կունենանք այն ճակատագիրը, ինչն ունեցանք 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը