Սա մահացու հրավեր է. Ալեքսեյ Լեոնկովը՝ Փաշինյանի՝ Լոնդոն կատարած այցի մասին (տեսանյութ)
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ ԼեոնկովըAlpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն կատարած այցին։
«Բանն այն է, որ նման ուղևորությունները որոշակի նշան են, ինչը նշանակում է՝ Փաշինյանը նախընտրում է եվրաինտեգրումը։ Այսինքն՝ նա ցանկանում է, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, գնա ուկրաինական սցենարով։ 2008 թվականին Բուխարեստում Ուկրաինային խոստացել էին անդամակցել ՆԱՏՕ-ին և թե ինչի դա հանգեցրեց, մենք հիմա տեսնում ենք։ Նույն սցենարը մշակում է Փաշինյանը։
Եվ ես կարծում եմ, որ դա ապագայում բացասաբար կանդրադառնա Հայաստանի ճակատագրի վրա։ Աշխարհը փոխվում է, և այն պայմանները, որոնցով Ուկրաինան սկսել էր, օրինակ, ավելի բարենպաստ էին, իսկ հիմա այնպիսի պայմաններ են, որ դա մահաբեր հրավեր է, բայց Փաշինյանն, ինչպես հասկանում եմ, թքած ունի, քանի որ իր անձնական շահերը կապված չեն Հայաստանի հետ։ Դրանք այլ տեղ են՝ այնտեղ, որտեղ նա ունի հարմարավետ տուն, որտեղ կանցկացնի իր ծերությունն ու կգրի իր հուշերը»,- կարծում է Լեոնկովը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանն իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ, և այս տեսանկյունից պատահական չէ նաև Բաքվի պաշտոնական պատվիրակության զուգահեռ այցը Լոնդոն։
«Սա մի թիմ է, որը ժամանակին ողբերգություն է խաղացել Լեռնային Ղարաբաղի հետ նոտաներով, և թե ինչպես դա ավարտվեց, մենք տեսանք։ Թեև Փաշինյանի շրջապատում ամեն ինչ տակնուվրա են անում։ Ասում են, որ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղը, հատուկ այնտեղ խաղաղապահներ մտցրել, որպեսզի Ղարաբաղը հանձնի Ադրբեջանին։ Իրականում բոլորը, ովքեր ականատես են եղել, տեսել են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել»,-եզրափակել է մեր զրուցակիցը։
Սա մահացու հրավեր է. Ալեքսեյ Լեոնկովը՝ Փաշինյանի՝ Լոնդոն կատարած այցի մասին (տեսանյութ)
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն կատարած այցին։