Դատելով լուսանկարներից՝ մեքենան իրոք ինքնաթիռ է, բայց ԱՆ-2 չէ, ամենայն հավանականությամբ՝ ՅԱԿ է․ այ էսպես անգրագետ ձևով էլ երկիրն է կառավարվում
Կոտայքի մարզում ողբերգակակն ավիավթար է եղել, 2 մարդ է զոհվել:
Հիմա՝ լրատվության մասին
Շամշյանը գրել է՝ ՅԱԿ ուղղաթիռ
Բայց, օրինակ, Սպուտնիկին ՆԳՆ ոստիկանության մամուլի բաժնից հայտնել են, որ կործանվածը ԱՆ-2 ինքնաթիռ է:
Դատելով լուսանկարներից՝ մեքենան իրոք ինքնաթիռ է, բայց ԱՆ-2 չէ, ամենայն հավանականությամբ՝ ՅԱԿ է: Ուղղաթիռն էսպիսի պոչամաս չի ունենում, ԱՆ-2- և ՅԱԿ-ի շարժիչները իրար նման են, բայց ԱՆ-2-ի անիվները ֆյուզելաժի (իրանի) տակ են, իսկ ՅԱԿ-ինը՝ թևերի, ԱՆ-2-ը բիպլան է (երկհարկ թևերով՝ ամեն կողմից), իսկ ՅԱԿ-ը՝ մոնոպլան, այսինքն 1 թևով՝ ամեն կողմից:
Հիմա՝ կամ լուսանկարն է սխալ, կամ՝ լրատվություն տրամադրողները:
Այ էսպես անգրագետ ձևով էլ երկիրն է կառավարվում. հայտարարում են, թե երկրում դեմոքրըսի է, կոռուպցիա չկա, հող չեն հանձնում, այլ՝ փոխզիջում են: Սահմանասյուներ են տնկում, որին կարող ես գնալ ու ձեռով դիպչել, որովհետև ՀՀ քաղաքացու բոստանի մեջ է տնկած, բայց կոորդինատները չեն հրապարակում, իբր թշնամին դրանց տեղը չգիտի, գաղտնիք է:
Խորապես ցավում եմ զոհերի համար, բայց էս վիճակում իրենք ոչ առաջինն են, ոչ էլ, ցավոք, վերջինն են լինելու:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից