6 տարի չկարողացան գոնե քաղաքային տրանսպորտի խնդիրը լուծել
Երևան քաղաքում շարժակազմի բացակայության պայմաններում, հատկապես այս շոգ օրերին, չկարգավորված կանգառասրահներում քաղաքացիները չափազանց երկար են սպասում ավտոբուսի։
Ու հերթական դեպքը, երբ ուղևորը բողոքում է, ֆեյսբուքյան եթեր է միացնում, որ խնդիրը բարձրաձայնի` վարորդը անհիմն վիրավորում ու շիշ է շպրտում իր իրավունքները բարձրաձայնող ուղևորի վրա։
Սա անպատժելիության մթնոլորտի հետևանք է, որը ինչպես նախկինում, այնպես էլ 2018-ից այս կողմ ձևավորվել է։
Այս դեպքը պետք է հանրային գնահատման ստանա, ուղևորի փոխարեն կարող է լինել յուրաքանչյուրը և Երևանի քաղաքային իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ։

Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից