Էլի տարածքային պահանջներ ու էլի ի պատասխան՝ մարմնամարզություն․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Գնալով էլ ավելի է ուրվագծվում «խաղաղության պայմանագիր» կոչվածը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է փողոցային մարզումներով, որն ավելի շատ ինքնագովազդի տպավորություն է թողնում, Ալիևը դարձյալ ու դարձյալ վերաթարմացնում է պահանջները և ինչը մտքով անցնում է, ներառում է այդ «խաղաղության պայմանագրում»։
Օկուպացրած Շուշիում համաժողով է արել ու հայտարարել, թե խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով: Ըստ նրա՝ մի քանի հարց է բաց մնում։ Հարցերից մեկը Մինսկի խմբի լուծարումն է։ Ալիևն ասում է՝ չկա հակամարտութուն, չկա Մինսկի խումբ։ Մինսկի խմբի հարցում նա ու Փաշինյանը լրիվ միակարծիք են։ Միսնսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակների մասին էր, իսկ հակամարտությունը Փաշինյան-Ալիև զույգը լուծել է Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով։
Մյուսը սահմանադրության փոփոխությունն է, որին ևս Հայաստանի իշխանությունը դեմ չէ։ Ապրիլին Ալիևը խոսեց սահմանադրության փոփոխության պարտադրանքի մասին, իսկ Փաշինյանն արդեն կազմել է խումբ, որն աշխատում է։
Ինչո՞ւ է Ալիևն ուզում, որ փոխենք սահմանադրությունը․ ասում է՝ նրանում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատամբ։ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չի արձագանքել արդեն կես տարի՝ ամեն օր հնչող սահմանադրության փոփոխության մասին հայտարարությանը։
Բայց զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է տարածքային հավակնությունները։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջ չունի Ադրբեջնի նկատմամբ, այդ թվում՝ Արցախն էլ հետ չի ուզում։ Նիկոլն ավելի հեռու է գնացել, հայտարարել է մի քանի անգամ, թե՝ Մասիս սարը մերը չէ, որ Թուրքիան հանկարծ չմտածի, թե տարածքային պահանջ ունենք։
Իսկ ի՞նչ է ասում Ալիևը՝ ի պատասխան Փաշինյանի այս նահանջի․ ասում է՝ «Հայաստանի իշխանությունը պետք է հստակ հայտարարի, թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տարածքից՝ «Արևմտյան Ադրբեջանից», վերադառնան իրենց պատմական տարածքներ»։ Իլհամ Ալիևը Հայաստանի ամբողջ տարածքը հայտարարել է Արևմտյան Ադրբեջան, խոսել է ինչ-որ փախստականների մասին։ Մի քիչ էլ հլը գովում է, փշի-փշի է անում Նիկոլին՝ ժողովրդավար է, արդարություն, արդարադատություն և այլն։
Ի՞նչ է արձագանքում Հայաստանի իշխանությունը․ բացարձակ ոչ մի բան։ Կարող է՝ չլսելու է տալիս, կարող է՝ արդեն քննարկել է հարցը, սպասում է վերջում ասի։ Էն որ ԱՄՆ-ն Հայաստանից բարդ զիջում է ակնկալում, սա է՞, կարող է՞ Ադրբեջանցիներին բերում եք Ալիևի ասած 90 տոկոս տարածքում ապրելու։ Ժողովուրդ ջան, ձեր տների վրա աչք ունեն։ Արարատ Միրզոյանն արձագանքում է Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկին, շնորհավորում, բայց այս մասին ոչ մի խոսք․ ո՞ւմ համար եք ազատականացնում վիզաները, Արևմտյան Ադրբեջանի ժողովրդի՞։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այսօր անդրադարձել է Ադրբեջանի ստերին՝ հրադադարի իբր խախտման պատեղեկատվություններին ի պատասխան, բայց Ալիևի ուղիղ հայտարարությանը չեն արձագանքել։
Սա, կրկնում եմ, Հայաստանի նկատամբ տարածքային հավակնություն է, սա Հայաստանի ինքնիշխանության խախտման քայլ է։ Հասարակական-քաղաքական գործիչները վերլուծաբանները, ընդդիմութունը ինչ ասես կարող են պատասխանել Ալիևին, բայց դա հաշիվ չէ, որովհետև թիվ մեկ պատասխանողը պետք է լինի էն մարդը, որ նրա հետ բանակցում է, պայմանագիր է քննարկում։
Հիմա կա՛մ չի պատասխանում, որովհետև վախենում է, կա՛մ հետը համաձայն է, կա՛մ ստիպված է, ինչպես ծաղրանքով ասում են՝ գողացել-տարել են զենքը դրել են գլխին, կա՛մ արդեն բանակցել է։ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է կլիմայական գագաթնաժողովին, որը պետք է տեղի ունենար Երևանում, բայց տեղի է ունենալու Բաքվում՝ Նիկոլի շնորհիվ։ Մի հատ ցույց կտա՞ք հրավերը, ի՞նչ է գրել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյա՞ն, թե՞ «Արևմտյան Ադրբեջանի» վարչապետ ու արտգործնախարար։
Այս ընթացքում Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, այսիքն՝ Արևմուտքը, բազմիցս հայտարարել են, թե՝ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը․ սա Հայաստանի ինքնիշխանութան, խախտում է, տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն․ իսկ ի՞նչ է անում Եվրամիությունը։ Ադրբեջանի հետ կնքում է գազի արտահանման ծավալների ավելացման պայմանագրեր։ Ձեզ ասում են՝ հա կսկսենք բանակցել ինչ-որ մի փուլում, մի 10 տար հետո վիզաների ազատականացման մասին, բյյց վաղվա համար Ադրբեջանից կնքում են գազային պայմանագիր ու աչք են փակում նրա վրա, որ Հայաստանը թշնամին համարում է արևմտյան Ադրբեջան։
Ալին ասում է՝ ես հույս եմ դնում Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի վրա։ Ուր ենք հասել, որ Հայաստանի թշնամի երկրի ղեկավարը արդեն հմարում է, որ Փաշինյանին իրենով է արել։ Կրկնում եմ՝ ամենայն հավանականությամբ, արդեն բանակցել են, իրենց գալու մասին շատ վստահ է խոսում Ալիևը։ Ու ինչպես տեղի է ունենում ողբերգական իրադարձություններց հետո, այս անգամ էլ ադրբեջանցիներին բերելուց հետո Փաշինյանը կհայտարարի՝ իմ մեղքն է, որ դեռ 2018 թվականին չեմ ասել, որ պետք է ադրբեջանիցիները գան Հայաստանում ապրեն։
Հայաստանում մեկ այլ իշխանության պարագայում Ալիևի վրա կխնդայինք, Նիկոլի պարագայում ինքն է մեզ վրա խնդում, մենք էլ տագնապով սպասում ենք․ գիտենք, որ եթե սա մնաց Հաաստանի ղեկավար, մենք դառնալու ենք «Արևմտյան Ադրբեջանում» բակվող էթնիկ հայեր։ Ուղղակի հետաքրքիր է՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում այս հարցը քննարկել ե՞ն, որևէ անգամ պահանջել ե՞ս հրաժարում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթից։ Ու հետաքրքիր է, որ եթե խաղաղության այմանագրի վերջին 10-20 տոկոսը էս սարսափելի հարցերն են, բա մնացած 80-90 տոկո՞սը ինչ է, որ արդեն համաձայնեցրել եք․ ի՞նչ եք պայմանավորվել։
Ամերիկյան կողմը սրա՞նք նկատի ուներ ցավոտ ու բարդ զիջում ասելով, գումարած Զանգեզուրի միջա՞նցքը․ թե՞ դրանք այս պահի պահանջներն են, հետո կարող է հազար ու մի բան ավելանալ։
Կարճ ասած՝ երեկ՝ հուլիսի 21-ին, նախընտրական մրցապայքարից դուրս եկավ ԱՄՆ նախագահ և նախագահի թեկնածու Ջո Բայդենը։ Չեմ հանդիպել մարդու, որ սա բացասական գնահատի։ Բայդենը և բոլորը նշում են, որ այս քայլը երկրի, ժղովրդի և կուսակցության հեղինակության համար է։ Հանուն երկրի, Ամերիկայի նման երկրի ղեկավարը հրաժարվում է մրցակցությունից։ Հայաստանի վարչապետն առնվազն 2020 թվականից գիտի, որ ինքը որպես ղեկավարը պիտանի չէ, ինքը անձամբ տեսնում է, որ մենք իր օրոք ոչ մի թիզ առաջխաղացում չենք ունեցել, այլ նահանջ, պարտություն, կորուստներ․․․ Բայց ի հեճուկս ժողովրդի, պետության, նա մնում է։ Նա զոռբայությամբ մնում է ղեկին։
Բայդենը հեռացավ հանուն պետության, Նիկոլը մնում է միայն հանուն իր անվտանգության և իր ու կուսակցականների բարեկեցության։ Բայց կարո՞ղ եք ասել մեկ որոշում, մեկ քայլ, թեկուզ փոքրիկ, որ հանուն ժղովրդի, հանուն պետության լինի։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today