Լրահոս

19.11.2010 16:14


Այսօր բացվեցին Orange-ի միանգամից 13 խանութներ Հայաստանի տարբեր մարզերում

Այսօր բացվեցին Orange-ի միանգամից 13 խանութներ Հայաստանի տարբեր մարզերում

Այսօր միաժամանակ բացվեցին Orange-ի 13 նոր խանութներ Հայաստանի տարբեր քաղաքներում'Ախուրյանում, Ամասիայում, Ջերմուկում, Աշոցքում, Մյասնիկյանում, Բերդում, Մեղրիում, Տաշիրում և այլ բնակավայրերում: Այժմ Orange-ն իր հաճախորդներին ընդունում է թվով 71 խանութներում, որտեղ ընկերության վաճառքի խորհրդատուները հաճախորդներին դիմավորում են նույն գեղեցիկ և հարմարավետ պայմաններում, ինչպես աշխարհում ամենուր, որտեղ գործում է Orange-ը: Orange-ը ծածկույթի ընդլայմանը զուգահեռ' շարունակում է ընդլայնել վաճառքի ցանցը, որի նպատակն է մոտ լինել հաճախորդներին և հնարավորինս հեշտացնել նրանց սպասարկումը:

"Orange-ը' լինելով հոգատար օպերատոր, իր առջև կարևոր խնդիր է դրել ֆիզիկապես մոտ լինել իր բաժանորդներին, այդ պատճառով էլ հետևողականորեն ընդլայնում է վաճառքի ցանցը Հայաստանի մարզերում' ներառելով մոտ ու հեռու բնակավայրեր: Մենք ցանկանում ենք, որ նույնիսկ հեռավոր բնակավայրերի բնակիչները մեր խանութներ այցելելիս զգան նույն հոգատարությունը, ինչ Երևանում և Եվրոպայի այլ մայրաքաղաքներում", ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը կշարունակի վաճառքի ցանցի ընդլայնումն ինչպես Հայաստանի մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում' մինչև տարեվերջ խանութների քանակը հասցնելով 80-ի:

Այս խորագրի վերջին նյութերը