Կարծիք

23.07.2024 14:02


Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են (տեսանյութ, լուսանկար)

Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են (տեսանյութ, լուսանկար)

Ժողովրդավարական բաստիոն հռչակված Հայաստանում քաղաքացին զրոյական արժեք ունի։ «Մայր Հայաստանը» բազմաթիվ ահազանգեր է ստանում անձնագրային բաժիններում տիրող խայտառակ վիճակի վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ավանի բաժին մեր այցի ընթացքում նույնպես հերթեր էին կուտակված։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներն ասացին, որ նույնիսկ օնլայն գրանցումը չի օգնում․ գրանցվելուց հետո մեկ ամսից ավելի սպասում են, իրենց նշանակված օրն ու ժամին մոտենում են, բայց պարզվում է՝ կրկին պիտի հերթ կանգնեն, կրկին սպասեն, նյարդեր փչացնեն, ժամանակի անտեղի կորուստ ունենան։ Շատ հաճախ նույն ժամին երկու քաղաքացու միաժամանակ են գրանցում, և անհասկանալի է, թե ինչպես պետք է մեկ աշխատակիցն իրականացնի նրանց միաժամանակյա սպասարկումը։ Իսկ սպասարկումն էլ կատարվում է դանդաղ, ոչ պատշաճ, աշխատակիցների քանակն էլ մարդկանց հոսքին չի բավականացնում։

Ի դեպ, Ավան վարչական շրջանի անձնագրային ծառայության հետ կապված սա միակ խնդիրը չէ։ Շենքի հարակից տարածքն էլ աղբանոցի է վերածված։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

452263116_447507434628729_542764517929864472_n

452317921_447507361295403_959540933167286371_n

452317979_447507331295406_7865947490244673150_n

452319687_447507394628733_5509141489953605962_n

Այս խորագրի վերջին նյութերը