Դեռ չէին հասցրել Բաղրամյան 26-ի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները Կարեն Կարապետյանի, Ալիկ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հրաժարականները որակել որպես «Սերժ Սարգսյանի դարիհաղթանակ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ», երբ նույն այդ լրատվամիջոցների համար անսպասելիորեն հրաժարական տվեց նաև իրենց աշխատանքների կոորդինատոր, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը:
Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ
Հարցը սկսեց հուզել ոչ միայն հասարակությանը, քաղաքական ուժերին, այլ նաև բուն իշխանական շրջանակներին:
Իջևանյան ընտրությունների արդյունքները, վարչապետի հարբած ելույթը և Լիսկայի հերթական «հերոսությունները», կարելի է ասել, փակեցին անցած շաբաթվա իշխանության պարտության հիթ-շքերթը:
Սակայն ամեն ինչ հերթով:
Իջևանում պարզ դարձավ, որ իշխանության վերարտադրման խնդիրը շատ էդժվարացել: Սակայն որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա իշխանության բուրգում, Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները իջևանյան ընտրություններում սկսեցին «փնտրել» «ԲՀԿ-ական ընտրակաշառքներ»: Հետո, երբ այդ վարկածը չաշխատեց, սկսեցին «ամոթանք տալ» ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՀԱԿ-ին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցեցին ԲՀԿ-ի թեկնածուին: Այդ նախադեպը հատկապես մտահոգել էր Բաղրամյան 26-ին: Հետո սկսեցին տարածել այն վարկածը, թե ՀՀԿ-նչպայքարեցԲՀԿ-ի դեմ, դրա համար էլ այդպիսի արդյունք արձանագրվեց: Հասկանալով, որ այդ վարկածները նպատակին չեն հասնում, վերջապես նոր վարկած «հորինվեց», համաձայն որի Իջևանը Սերժ Սարգսյանն ուղղակի «նվիրեց» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինիս գործընկեր դարձնի` որպես ավելի մեծ վարկանիշ ունեցող ուժի, քան` ՀՀԿ-ն է:
Դժվար չէ կռահել, որ եթե այդպիսի «քարոզը» հասնի տեղ, ապա պետական ապարատը վերջնականապես «խաչ կքաշի» ՀՀԿ-ի վրա և իշխանության փլուզման առումով «շաբաթը ուրբաթից շուտ կգա»:
Հաջորդ սկանդալը, դա, իհարկե, վարչապետի «ոչ սթափ» ելույթն էր, որը Արմենիա TV-ի միջոցով իմացավ ողջ հանրապետությունը:
Այն, որ Տիգրան Սարգսյանի պապը «սթափ» մարդկանց չի սիրել, հետաքրքիր նորություն էր: Մենք էլ զարմանում էինք, թե ինչպես էր հնարավոր «սթափ» վիճակով այդ աստիճան կազմալուծել մեր տնտեսությունը:
Հիմա արդեն, շնորհիվ Արմենիա TV-ի, պարզ դարձավ, որ դրա մեղավորը ոչ այդքան վարչապետն էր, որքան` նրա պապը:
Այնուամենայնիվ, ինչու՞ էր Միքայել Մինասյանին պետք, որ ազգովի ծանոթանայինք վարչապետի պապու խորհուրդների հետ:
Այս հարցի պատասխանը մենք անպայման կտանք մյուս անգամ:
Վարչապետին անսպասելիորեն «փրկեց» Սյունիքի մարզպետը` իր «հերոսական» արարքով «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նա ձեռք բարձրացրեց կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա:
Այստեղ էլ, սկզբում Բաղրամյան 26-ը և նրա հսկողության տակ գտնվող լրատվամիջոները շփոթված էին և չգիտեին, թե ում կողմը բռնեն: Սակայն, շատ արագ հասկացան, որ դեռ Բեգլարյանի ժամանակվանից «անհանդուրժելի և անընդունելի»-ի դասը տվողները կխայտառակվեն վերջնականապես, եթե Լիսկային չդատապարտեն այդ արարքի համար:
Վերջապես, իշխանության ձախողումների շարքից անցած շաբաթվա միակ անմեղ միջոցառումը եղավ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու արարողությունը: Սակայն, այստեղ էլ Միշիկի ուշադրությունը չափազանց զգոնվիճակում էր: ՀՀԿ-ի գործկոմի որոշումից հետո «նույն» լրատվամիջոցները մեկ կենտրոնից սկսեցին Տարոն Մարգարյանի «փչացման» գործընթացը: Ընդ որում, այն ունենալու է շարունակական բնույթ, որի նպատակը մեկն է. նոր քաղաքապետին սարքել «հասարակ խամաճիկ», «փչացնել» նրան երևանցիների աչքում, իսկ հետո նրանից «ազատվելու» խնդիրը կդառնա քաղտեխնոլոգների գործը: Ընդ որում, «տղաները» աշխատում էին շատ կոպիտ և բացահայտ: Մի լրատվամիջոցը, օրինակ, Մարգարյանին արդեն դասել էր քրեականների շարքին, մյուսը «մասնագիտացել էր» Նարեկ Սարգսյանի վրա` նրա վրա բարդելով բոլոր հնարավոր և անհնարին «մեղքերը»: Իսկ օրինակ, Ռեգնում գործակալությունը, նոյեմբերի 18-ին, առավոտյան, այսինքն` Տարոն Մարգարյանի երդման արարողությունից առաջ, արդեն լուր էր տվել, որ իբր Նարեկ Սարգսյանը ազատվել է իր պաշտոնից: «... Избавлением от Нарека Сакисяна новый мер города Тарон Маркарян сделал первый шаг на пути к завоеванию симпатии граждан столицы к своей политической персоне. Однако источники в мэрии свидетельствуют, что это не последняя кадровая перестановка в столичной администрации». ցիտատի վերջ:
Այս լուրով, փաստորեն, «արջի ծառայություն» մատուցվեց նրանց, ովքեր օր առաջ ուզում էին տեսնել Նարեկ Սարգսյանին պաշտոնից ազատված: Այդ քայլով նույն շրջանակները փորձում էին ստուգել Տարոն Մարգարյանի նյարդերը: Սակայն, ինչպես ասում են, այս անգամ էլ «չկպավ»: Սակայն մի հարցադրում կարելի է անել այս գործակալությանը. «Ну зачем же такгрубо, господа, ведь это же неприлично»:
Պարզ էր, որ Գագիկ Բեգլարյանին, Կարեն Կարապետյանին վատ վերաբերվող Միքայել Մինասյանը չի կարող նույն կերպչվերաբերվելնաև Տարոն Մարգարյանին: Սակայն, տարրական հաշվարկը ցույց է տալիս, որ Տարոն Մարգարյանը գոնե մինչև գալիք ընտրություններ պետք է իրաներոջը` Սերժ Սարգսյանին: Ինչ է, նրա փեսան չի՞ գիտակցում այդ ամենը: Շատ լավ էլ գիտակցում է: Սակայն նրա համար կան ավելի կարևոր գործոններ, քան` իր աներոջ խնդիրը: Հենց դրա համար էլ իշխանական կառավարման համակարգը փլուզվում է ավելի շուտ, քան ենթադրվում էր: Հենց նույն սցենարով էին փլուզվում Շևարդնաձեի, Մուբարաքի, Նիկոլայ 2-ի իշխանությունները:
Ինչու՞ է փլուզվում իշխանության կառավարման բուրգը
Ի՞նչ է կատարվում իշխանության մեջ
Հարցը սկսեց հուզել ոչ միայն հասարակությանը, քաղաքական ուժերին, այլ նաև բուն իշխանական շրջանակներին:
Իջևանյան ընտրությունների արդյունքները, վարչապետի հարբած ելույթը և Լիսկայի հերթական «հերոսությունները», կարելի է ասել, փակեցին անցած շաբաթվա իշխանության պարտության հիթ-շքերթը: Սակայն ամեն ինչ հերթով: Իջևանում պարզ դարձավ, որ իշխանության վերարտադրման խնդիրը շատ է դժվարացել: Սակայն որպեսզի ավելորդ խուճապ չառաջանա իշխանության բուրգում, Միքայել Մինասյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները իջևանյան ընտրություններում սկսեցին «փնտրել» «ԲՀԿ-ական ընտրակաշառքներ»: Հետո, երբ այդ վարկածը չաշխատեց, սկսեցին «ամոթանք տալ» ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՀԱԿ-ին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով աջակցեցին ԲՀԿ-ի թեկնածուին: Այդ նախադեպը հատկապես մտահոգել էր Բաղրամյան 26-ին: Հետո սկսեցին տարածել այն վարկածը, թե ՀՀԿ-ն չպայքարեց ԲՀԿ-ի դեմ, դրա համար էլ այդպիսի արդյունք արձանագրվեց: Հասկանալով, որ այդ վարկածները նպատակին չեն հասնում, վերջապես նոր վարկած «հորինվեց», համաձայն որի Իջևանը Սերժ Սարգսյանն ուղղակի «նվիրեց» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինիս գործընկեր դարձնի` որպես ավելի մեծ վարկանիշ ունեցող ուժի, քան` ՀՀԿ-ն է:
Դժվար չէ կռահել, որ եթե այդպիսի «քարոզը» հասնի տեղ, ապա պետական ապարատը վերջնականապես «խաչ կքաշի» ՀՀԿ-ի վրա և իշխանության փլուզման առումով «շաբաթը ուրբաթից շուտ կգա»:
Հաջորդ սկանդալը, դա, իհարկե, վարչապետի «ոչ սթափ» ելույթն էր, որը Արմենիա TV-ի միջոցով իմացավ ողջ հանրապետությունը:
Այն, որ Տիգրան Սարգսյանի պապը «սթափ» մարդկանց չի սիրել, հետաքրքիր նորություն էր: Մենք էլ զարմանում էինք, թե ինչպես էր հնարավոր «սթափ» վիճակով այդ աստիճան կազմալուծել մեր տնտեսությունը:
Հիմա արդեն, շնորհիվ Արմենիա TV-ի, պարզ դարձավ, որ դրա մեղավորը ոչ այդքան վարչապետն էր, որքան` նրա պապը:
Այնուամենայնիվ, ինչու՞ էր Միքայել Մինասյանին պետք, որ ազգովի ծանոթանայինք վարչապետի պապու խորհուրդների հետ:
Այս հարցի պատասխանը մենք անպայման կտանք մյուս անգամ:
Վարչապետին անսպասելիորեն «փրկեց» Սյունիքի մարզպետը` իր «հերոսական» արարքով «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նա ձեռք բարձրացրեց կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա:
Այստեղ էլ, սկզբում Բաղրամյան 26-ը և նրա հսկողության տակ գտնվող լրատվամիջոները շփոթված էին և չգիտեին, թե ում կողմը բռնեն: Սակայն, շատ արագ հասկացան, որ դեռ Բեգլարյանի ժամանակվանից «անհանդուրժելի և անընդունելի»-ի դասը տվողները կխայտառակվեն վերջնականապես, եթե Լիսկային չդատապարտեն այդ արարքի համար:
Վերջապես, իշխանության ձախողումների շարքից անցած շաբաթվա միակ անմեղ միջոցառումը եղավ Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետ դառնալու արարողությունը: Սակայն, այստեղ էլ Միշիկի ուշադրությունը չափազանց զգոն վիճակում էր: ՀՀԿ-ի գործկոմի որոշումից հետո «նույն» լրատվամիջոցները մեկ կենտրոնից սկսեցին Տարոն Մարգարյանի «փչացման» գործընթացը: Ընդ որում, այն ունենալու է շարունակական բնույթ, որի նպատակը մեկն է. նոր քաղաքապետին սարքել «հասարակ խամաճիկ», «փչացնել» նրան երևանցիների աչքում, իսկ հետո նրանից «ազատվելու» խնդիրը կդառնա քաղտեխնոլոգների գործը: Ընդ որում, «տղաները» աշխատում էին շատ կոպիտ և բացահայտ: Մի լրատվամիջոցը, օրինակ, Մարգարյանին արդեն դասել էր քրեականների շարքին, մյուսը «մասնագիտացել էր» Նարեկ Սարգսյանի վրա` նրա վրա բարդելով բոլոր հնարավոր և անհնարին «մեղքերը»: Իսկ օրինակ, Ռեգնում գործակալությունը, նոյեմբերի 18-ին, առավոտյան, այսինքն` Տարոն Մարգարյանի երդման արարողությունից առաջ, արդեն լուր էր տվել, որ իբր Նարեկ Սարգսյանը ազատվել է իր պաշտոնից: «... Избавлением от Нарека Сакисяна новый мер города Тарон Маркарян сделал первый шаг на пути к завоеванию симпатии граждан столицы к своей политической персоне. Однако источники в мэрии свидетельствуют, что это не последняя кадровая перестановка в столичной администрации». ցիտատի վերջ:
Այս լուրով, փաստորեն, «արջի ծառայություն» մատուցվեց նրանց, ովքեր օր առաջ ուզում էին տեսնել Նարեկ Սարգսյանին պաշտոնից ազատված: Այդ քայլով նույն շրջանակները փորձում էին ստուգել Տարոն Մարգարյանի նյարդերը: Սակայն, ինչպես ասում են, այս անգամ էլ «չկպավ»: Սակայն մի հարցադրում կարելի է անել այս գործակալությանը. «Ну зачем же так грубо, господа, ведь это же неприлично»:
Պարզ էր, որ Գագիկ Բեգլարյանին, Կարեն Կարապետյանին վատ վերաբերվող Միքայել Մինասյանը չի կարող նույն կերպ չվերաբերվել նաև Տարոն Մարգարյանին: Սակայն, տարրական հաշվարկը ցույց է տալիս, որ Տարոն Մարգարյանը գոնե մինչև գալիք ընտրություններ պետք է իր աներոջը` Սերժ Սարգսյանին: Ինչ է, նրա փեսան չի՞ գիտակցում այդ ամենը: Շատ լավ էլ գիտակցում է: Սակայն նրա համար կան ավելի կարևոր գործոններ, քան` իր աներոջ խնդիրը: Հենց դրա համար էլ իշխանական կառավարման համակարգը փլուզվում է ավելի շուտ, քան ենթադրվում էր: Հենց նույն սցենարով էին փլուզվում Շևարդնաձեի, Մուբարաքի, Նիկոլայ 2-ի իշխանությունները:
Դավիթ Մկրտչյան
հոդվածը տպագրվել է zham.am կայքէջում