Կարծիք

24.07.2024 13:39


Նկարում երևացողը թշնամի Ադրբեջանին Նիկոլի կողմից հանձնված հայկական պատմական հողերն են

Նկարում երևացողը թշնամի Ադրբեջանին Նիկոլի կողմից հանձնված հայկական պատմական հողերն են

Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․

«Նկարում երևացողը՝ Կիրանցով դեպի Վրաստան կիսակառույց ճանապարհն է, իսկ երևացող մետաղական կոնստրուկցիաների անմիջապես ետնամասը՝ նիկոլի կողմից թշնամի ադրբեջանին հանձնված հայկական պատմական հողերը, «կադաստրի վկայականով քաղաքացիներին պատկանող սեփական հողերը»։

Կա նաև այլընտրանքային ճանապարհ, որը ևս խիստ վերահսկելի է թշնամու կողմից՝ դա Աճարկուտով կառուցված շրջանցիկ ճանապարհն է, որի սկզբնամասը «կամարի տակ կոչվող հատվածում» հեռու է թշնամուց ընդամենը մի քանի տասնյակ մետր։

Այստեղ նպատակը չի կայանում նրանում, որ թշնամի պետության «միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության վերականգնումը» և հարավային Կովկասում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատումը, այլ օրվա թշնամի և սրիկա իշխանությունների կողմից Արցախի լիակատար հանձնումից հետո, Հայաստանի հյուսիս-արևելյան «զարերակը» թշնամու մատի տակ պահելն էր։

Մայիսի 24-ից այս կողմ՝ մի քանի տասնյակ քկմ թշնամուն տարածքներ զիջելուց և թշնամու օկուպացիայի տակ գտնվող տարածքներից, և ոչ մի մմ հող չստանալուց հետո՝ զիջումներ դեռ լինելու են։

Դեռ հանձնվելու են «անկլավներ» կոչվող կենսական նշանակություն 4 գյուղերը, Սյունիքով տալու են «Զանգեզուրի միջանցքը», ու դա լինելու է Հայաստանի վերջը։

Ժամանակ չունենք, պետք է վռնդենք հայրենադարվներին։

Հ.Գ. Հարավային Կովկասում խաղաղություն լինելու է միայն՝ երբ վերանա Հայաստանը, իսկ դո՛ւ՝ ընթերցող, թո՞ւյլ էս տալու դա։ Ես՝ ո՛չ»:

Այս խորագրի վերջին նյութերը