Երևան-Մեղրի ճանապարհին «Akura»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ. ամուսինները և նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու 3 անչափահաս երեխաներն են։