Լրահոս

26.07.2024 10:58


Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։

Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների։ Այդ համարն ակտիվ է եղել՝ +380 (99) 702 31 82։ Վերջին անգամ նրա հեռախոսն ազդանշան է ունեցել աշխարհագրական այս կետում։

Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկություն փոխանցել նրա մորը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»։

Ոստիկանության էջում նրա անհետ կորած լինելու վերաբերյալ տեղեկատվություն չկա։

Այս խորագրի վերջին նյութերը