Փաշինյանի կառավարությունը բացառիկ գրադարանը փակել է, շենքը՝ հանել վաճառքի
ՀՀ կառավարությունը լուծարել է բացառիկ գրադարանը, որն ունի շուրջ 22 մլն գրականությամբ պահոց:
Այցելելով Գիտատեխնիկական գրադարան՝ ծանոթացա գրադարանի մասնագիտացված հատուկ ֆոնդերին։ Արտոնագրային ֆոնդը կազմում է 17 մլն անուն/18 մլն օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից՝ 66 լեզուներով։
Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդը ներառում է մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ՝ ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, շինարարական նորմեր և կանոններ։ Արդյունաբերական կատալոգների ֆոնդն էլ մոտ 1 մլն օրինակ փաստաթուղթ է։ Այստեղ պահվում են նաև գիտատեխնիկական ուղղվածության գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր և այլն։
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի վարչական կառուցվածքում գտնվող Գիտատեխնիկական գրադարանի նշանակությանը անդրադարձել եմ դեռևս ամիսներ առաջ՝ տեղեկանալով լուծարման որոշման մասին։
Խնդիրը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է, քանի որ այս եզակի գրադարանի լուծարումով անդառնալի վնաս կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։
Գիտատեխնիկական գրադարանի աշխատակիցները, որոնք մեծ նվիրումով են մոտենում իրենց աշխատանքին, գրադարանի լուծարման դեպքում օգոստոսի 13-ից կդառնան գործազուրկ։
Տեղեկացա նաև, որ ՀՀ-ում գործող չորս մասնաճյուղերից՝ Գյումրիում, Վանաձորում, Ղափանում և Հրազդանում դիտարկվում է միայն Գյումրու մասնաճյուղի պահպանության հարցը։ Հարկ է նշել, որ Երևանում գտնվող գրադարանն անփոխարինելի է, քանի որ մոտ 21 մլն օրինակ փաստաթուղթ պահվում է հատուկ գրադարանի համար նախագծված և կառուցված գրապահոցի շենքում, որտեղ առկա են անհրաժեշտ պայմաններն ու նորմերը:
Կառավարությունը որոշել է նաև օտարել գրադարանի շենքը։ Հավանաբար, տեղում բազմաբնակարանային համալիր կառուցելու ախորժակ է բացվել։
Գիտատեխնիկական գրադարանի գոյությունը որպես միակ մասնագիտացված գրադարան խիստ անհրաժեշտություն է․ պետությունը լուծարման որոշում կայացնելու փոխարեն իր հովանու ներքո պետք է առնի և զարգացնի նման բացառիկ գրադարանը։
Պատրաստ եմ մինչև վերջ կանգնելու գրադարանի արժանապատիվ աշխատակիցների կողքին, որոնք ամիսներ շարունակ պայքարում են այս անչափ կարևոր ազգային, պետական, ռազմավարական նշանակության տեղեկատվական հարուստ պաշարը փրկելու համար:

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից