Լրահոս

26.07.2024 18:08


Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են. «Սարերում էր առանց կապի»

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան գտել են. «Սարերում էր առանց կապի»

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջիկը գտնվել է. սարերում էր առանց կապի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շնորհակալություն Տավուշի ոստիկաններին եւ Նարեկ Սարգսյանին»,-հավելել է նա:

Ավելի վաղ Սամվել Մարտիրոսյանը գրատռում էր արել՝ նշելով. «Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։

Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ երկուշաբթի օրը ժամը 20-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել, ըստ սահմանապահ ծառայության տվյալների։ Այդ համարն ակտիվ է եղել՝ +380 (99) 702 31 82։ Վերջին անգամ նրա հեռախոսն ազդանշան է ունեցել աշխարհագրական այս կետում։

Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկություն փոխանցել նրա մորը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»։

Ոստիկանության էջում նրա անհետ կորած լինելու վերաբերյալ տեղեկատվություն չկա»:

Այս խորագրի վերջին նյութերը