Լրահոս

26.07.2024 20:12


Ձերբակալել են մանկապարտեզում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Ձերբակալել են մանկապարտեզում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Ոստիկանները ձերբակալել են Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշել է, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։

«ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»-,գրել է Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը