Այս իշխանությունների օրոք պետական պարտքի թռիչքաձև աճի ու կառավարման ձախողումների վերաբերյալ նախկինում արտահայտած լուրջ մտահոգություններս հետևողականորեն դառնում են իրողություն։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:
«Կարևոր որոշ փաստեր ու գնահատականներ ներկայացնեմ հերթով։
1․ 2024 թվականի առաջին կեսին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կիսով չափ նվազել է։ Մասնավորապես՝ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության միջին ցուցանիշը 13,9 տոկոս էր, որից հետո էապես նվազել է՝ հունիսին դառնալով 7,1 տոկոս։
2․ Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է պետական բյուջեի հարկային ծրագրված եկամուտների հավաքագրման գրեթե 10 տոկոս թերակատարում։ Մասնավորապես՝ այս ժամանակահատվածի համար նախատեսված էր հավաքագրել 1,305 տրիլիոն դրամի հարկեր ու տուրքեր, սակայն փաստացի հավաքագրվել 1,187 տրիլիոն դրամ։ Պակաս է հավաքվել 117,4 մլրդ դրամ։
3․ Հարկահավաքման ցածր կատարողականի հետևանքով արձանագրվում են պետական բյուջեի ծախսերի էական թերակատարումներ։ Մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակում նախատեսված 526 մլրդ դրամի ընդհանուր ծախսերի 18 տոկոսը չի կատարվել, որը կազմում է 290 մլն ԱՄՆ դոլար, իսկ կապիտալ ծախսերի թերակատարումը (բացի պաշտպանության նախարարության ծրագրերից) կազմել է 83 տոկոս։
4․ Անվտանգային աճող սպառնալիքների ֆոնին արձանագրվում է կապիտալի փախուստ մեր երկրից։ Մասնավորապես՝ 2024 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 235 մլն ԱՄՆ դոլարով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 185 մլն ԱՄՆ դոլարով։ Այսպիսով, օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը դարձել են բացասական։ Այսինքն՝ Հայաստանից դուրս է եկել շուրջ 133 մլն ԱՄՆ դոլարով ավելի շատ օտարերկրյա կապիտալ, քան եկել է Հայաստան։
5․ Մակրոտնտեսական ընդգծված բացասական միտումները հանգեցնում են պետական պարտքի շարունակական բարձր աճի։ Մասնավորապես՝ 2024 թվականի հունիսին պետական պարտքը կազմել է 12,103 մլրդ ԱՄՆ դոլար, որը տարվա սկզբի համեմատ աճել է 260 միլիոն ԱՄՆ դոլարով։ Թռիչքաձև և շարունակաբար աճում են նաև պարտքի սպասարկման տոկոսավճարները։ Օրինակ՝ 2023 թվականին վճարված տոկոսավճարները կազմել են շուրջ 660 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 28 տոկոսով։
Այս իշխանության կառավարման նախորդ վեց տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 5,5 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 80 տոկոսով: Այսինքն՝ պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը շուրջ 2,5 անգամ գերազանցել է տնտեսական աճի տարեկան միջին տեմպը։
6․ Իրականում պարտքային ճգնաժամից մեզ ժամանակավորապես հետ է պահում ազգային արժույթի գերարժևորման վտանգավոր քաղաքականությունը, որի արդյունքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը՝ ՀՀ դրամով արտահայտված, դեռևս մնում է կառավարելի տիրույթում։
Վերջինս չի կարող տևական արդյունք ապահովել։ Ազգային արժույթի փոխարժեքի վրա ազդող երկարաժամկետ գործոններն ունեն արժեզրկման էական ճնշումներ։ Եվ մոտ ապագայում մեծ է ռիսկը, որ փաստացի կունենանք ազգային արժույթի էական արժեզրկում։
Զուգահեռաբար, տնտեսական աճի արտաքին, պատահական գործոնները թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության տեմպերի նվազման և կայուն զարգացման նոր ռիսկերի առաջացման։
Նման բացասական զարգացման միտումները՝ գնալով առավել տեսանելի ու առարկայական են դառնում, որոնք իրականում կարող են մեր երկիրը կարճ ժամկետում տեղափոխել պարտքային ճգնաժամի անկառավարելի տիրույթ»։
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում