Լրահոս

27.07.2024 11:35


Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Փարիզի Օլիմպիական խաղերում հուլիսի 27-ին Հայաստանն ունի 4 մասնակից:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Երևանի ժամանակով 13:00-ից սկսած պայքարի մեջ են մտնում ազատ ոճի 100 մետր մրցատարածության մասնակից կին լողորդները, այդ թվում և Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի ժամով 14:30-ին որակավորման փուլի մրցաշարին կմասնակցի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Եվ արդեն 17:30-ից եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն մարմնամարզիկները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին ունի 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ), բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը