Երևանում բախվել են «Audi»-ն ու «Seat»-ը. «Audi»-ն բախվել է ծառին, «Seat»-ը՝ էլեկտրասյանը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւոմ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են «Audi» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Բախման հետևանքով «Seat»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, իսկ «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավոտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխաներ են: