Կարծիք

28.07.2024 22:27


Գյումրիում տոնական միջոցառումներին զուգահեռ մասնակի փլուզվում է պատմամշակութային հուշարձան

Գյումրիում տոնական միջոցառումներին զուգահեռ մասնակի փլուզվում է պատմամշակութային հուշարձան

Գյումրիում երկու օրվա տոնական միջոցառումների համար միլիոններ են ծախսվել:

Հենց այդ տոնակատարություններին զուգահեռ մասնակի փլուզվում է պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույց, որը առավել հայտնի է «վառեմ մարեմի» շենք անունով:

Կարո՞ղ էին արդյոք ծախսված միլիոնավոր դրամները ուղղորդել գոնե մի հուշարձան շենքի պահպանության համար, իհարկե, կարող էին: Բայց չեն արել ու չեն անում, քանի որ փիարվելը ավելի կարևոր է, քան մշակութային արժեքները պահպանելը:

Մի քան օրից մոռանալու են տոնակատարությունների մասին, իսկ շենքը շարունակելու է փլուզվել:

Եթե անգամ տուրիստական շահի տեսակետից նայենք, ապա այդ շենքը հանրագումարով ավելի շատ մարդ է բերում Գյումրի, քան ինչ-որ մի համերգ:

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը