Նորվեգիան, Բելգիան և Ֆրանսիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Լիբանանը
Նորվեգիայի, Բելգիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը՝ գրավյալ Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս քաղաքի ֆուտբոլի դաշտի վրա տեղի ունեցած հրթիռային հարվածից հետո։
«Հաշվի առնելով Մաջդալ Շամսի ֆուտբոլի դաշտի հրթիռակոծությունը հաջորդած տարածաշրջանային վերջին իրադարձությունները՝ Արտաքին գործերի դաշնային պետական ծառայությունը խորհուրդ է տալիս խուսափել Իսրայել, Երուսաղեմ և պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան ճանապարհորդություններից: Բելգիայի քաղաքացիներին նաև առաջարկվում է հեռանալ Լիբանանից»,-ասվում է Բելգիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ։
Ֆրանսիան, իր հերթին, հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է գրավյալ սիրիական Գոլանի բարձունքներում գտնվող դրուզների Մաջդալ Շամս քաղաքի վրա հրթիռային հարվածը, որը մեծաքանակ զոհերի է հանգեցրել»:
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասների, համերաշխություն հայտնում վիրավորներին։ Ֆրանսիան խնդրում է անել հնարավորը ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար և այս նպատակով կշարունակի համագործակցել կողմերի հետ»,-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Փարիզը հիշեցնում է, որ նախկինի պես վճռականորեն պահանջում է Ֆրանսիայի քաղաքացիներից խուսափել Լիբանան, Իսրայել կամ պաղեստինյան տարածքներ մեկնելուց։
Բացի այդ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես իր համաքաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք հարձակումները խաղաղ բնակչության վրա. բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն մարդասիրական իրավունքով ստանձնած խաղաղ բնակիչներին պաշտպանելու իրենց պարտավորությունները կատարելու համար»,-ասվում է Նորվեգիայի արտգործնախարարի հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ news.am