Փարիզ-2024. Հուլիսի 29-ին պայքարի մեջ է մտնում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականից հուլիսի 29-ին մրցապայքարի մեջ կմտնի բռնցքամարտի գերծանր քածային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակից` Չալոյանի առաջին մրցակիցը Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Օրի Դելիշեսն է:
Մինչ այս Հայաստանի օլիմպիական հավաքականում ելույթներն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչ: Այն կկայանա օգոստոսի 4-ին: