Կարծիք

29.07.2024 14:20


Ինչպե՞ս դիմանալ և դիմակայել․ սա է փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը

Ինչպե՞ս դիմանալ և դիմակայել․ սա է փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը

Օլիմպիական խաղերի բացման արարողությունն, անառկելիորոն, բացառիկ էր, ստեղծագործական երևակայության և հորինվածքների թռիչքի իմաստով անպատկերացնելի, շնչառություն կտրող, ֆելինիական թափով․․․։ Որոշ հատվածներ դիտելիս անգամ հուզմունքից աչքերս խոնավանում էին․․․

Այդպես են մտածում մեծ և հաղթած պետություններում։

Ավաղ, այդ անսահման մասշտաբի կողքին` անթաքույց էր, անգամ բացահայտորեն պարտադրելի մեր ժամանակների արժեքային դեգրադացիան, սոդոմ-գոմորությունը, տրանսֆորմացիայի բացահայտ քարոզչությունը ․․․։

Այն ո՜չ հանդուրժողականության, ո՜չ բազմակարծության, ո՜չ մարդու իրավունքների և ազատությունների, և ոչ էլ՝ բազմազանության համատեքստում չի տեղավորվում։

Սա համամարդկային կարգերի և արժեքային կառույցների հեգնանք է ու ծաղր, քրիստոնեության նշանային համակարգի անարգանք, մարդեղենության նվաստացում։

Եվ այս ամենը Փարիզի Աստվածանոր տաճարի խոնարհված հայացքի ներքո․․․․

Ավաղ, այսպիսին է առայժմ չկասեցվող գլոբալիզացիայի "քաղաքակրթական" ընթացքը։

Մեծերը մաքրվելու ներուժ ունեն։

Ինչպե՞ս դիմանալ և դիմակայել․ սա է փոքր ազգերի և փոքր պետությունների մեծագույն մարտահրավերը, Հայաստանի և հայ ժողովրդի գլխին դաժանորեն կախված ինքութենական և գոյաբանական ճգնաժամի առանցքային հարցը։

Մենք, ցավոք, սա չենք ընկալում։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը