Վրաստանում հնագետները երեխայի կմախք են հայտնաբերել, որն ապրել է մոտ 10 հազար տարի առաջ
Վրաստանի արևմտյան մասում հնագետները հայտնաբերել են մարդու կմախք, որն ապրել է մոտ 10 հազար տարի առաջ, գրում է NewsGeorgia-ն։
Եզակի գտածոն հայտնաբերվել է Սաչխերեի մունիցիպալիտետի Բոնդի քարանձավում։
Աճյուններով թմբի վրա քարեր են դարսված եղել։ Սա, ըստ գիտնականների, բնորոշ է հնագույն թաղման ծեսերին։
Նախնական գնահատմամբ, կմախքը պատկանում է մինչև 12 տարեկան երեխայի։
Բոնդի քարանձավը հետազոտվել է Վրաստանի պետական համալսարանի պրոֆեսոր Իլյա Նիկոլոզ Տուշաբրամիշվիլիի գլխավորած արշավախմբի ժամանակ։
Գտածոները տեղափոխվել են Չիաթուրայի երկրագիտական թանգարան։ Մոտ ապագայում գիտնականները պետք է վերծանեն հին մարդու ոսկորից հանված ԴՆԹ-ն։
Գենետիկական անալիզները կիրականացվեն արտասահմանյան լաբորատորիաներում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի փորձագետների ներգրավմամբ։
Պրոֆեսորը ենթադրում է, որ դեռահասը կարող է լինել Կոթեի «զարմիկը»՝ այսպես են անվանել այն տղամարդու, որի կմախքը հնագետները հայտնաբերել էին անցյալ տարի մոտակա Կոթիա քարանձավում։
Աճյունների հաստատված տարիքը 9700 տարի է։
«Սա արևմտաեվրոպական գենոմ է, որը չորս գենետիկ գիծ ունի։ Չորսից մեկը Հարավային Կովկասից է»,-ասել է Տուշաբրամիշվիլին «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում։
Բոնդի քարանձավը եզակի հնագիտական վայր է։ Պրոֆեսոր Տուշաբրամիշվիլին հայտնաբերել է այն 2007 թվականին։

Աղբյուրը՝ news.am