Աշխարհ

29.07.2024 17:35


Հուլիսի 29-ին Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ սկսվել

Հուլիսի 29-ին Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ սկսվել

Հուլիսի ընթացքում Արեգակի վրա ամենաուժեղ բռնկումներից մեկը կարող է Երկրի վրա մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, որն իր պիկին կարող է հասնել այսօր կեսօրից հետո։ Տեղեկությունը հայտնում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի «Մետեովեստի» պորտալը:

«Հուլիսը կավարտվի ուժեղ մագնիսական փոթորկով. անցած գիշեր վերջին տասներկու օրվա ընթացքում առաջին անգամ Արեգակի վրա տեղի է ունեցել X1,5 ուժգնությամբ բռնկում, որը դասվել է քսան ամենահզոր բռնկումների շարքը։ Սպասվում է գեոմագնիսական ակտիվության աճ: Արդեն առաջիկա գիշերը Երկրի վրա կարող է սկսվել G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հուլիսի 30–ին այն կշարունակվի և աստիճանաբար կուժեղանա՝ օրվա երկրորդ կեսին հասնելով առավելագույն՝ G3 դասի, ինչը համապատասխանում է ուժեղ մագնիսական փոթորկի:

Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկը աստիճանաբար կդադարի հուլիսի 31-ին։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը