Աշխարհ

30.07.2024 07:26


Փարիզ-2024. Օլիմպիական հավաքականից հուլիսի 30-ին պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը

Փարիզ-2024. Օլիմպիական հավաքականից հուլիսի 30-ին պայքարի մեջ կմտնի լողորդ Արթուր Բարսեղյանը

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը` Հայաստանի լողի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի 100 մետր ազատ ոճում: Բարսեղյանի մեկնարկը Երևանի ժամանակով 13:15-ն է:

Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս էին եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: Մեկնարկային մենամարտում հաղթանակ էր տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին, իսկ որակավորման փուլի արգելքը չէին հաղթահարել հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը