Փարիզ-2024. Եգիպտացի մարզուհին 7 ամսվա հղիությամբ հաղթել է թրամարտում (տեսանյութ)
Փարիզի Օլիմպիական խաղերի սուսերամարտի մրցաշարին մասնակցել է 7 ամսվա հղիություն ունեցող 26-ամյա եգիպտացի մարզուհի Նադա Հաֆեսը։ Նա հաղթանակ է տարել թրամարտի 1/16 եզրափակիչում։ Մրցակիցն ամերիկացի Էլիզաբեթ Տարտակովսկին էր, որը պարտվել է 13:15 հաշվով։
Զարգացնել հաջողությունը Նադա Հաֆեսին չի հաջողվել։ 1/8 եզրափակիչում նա 7:15 հաշվով պարտվել է հարավկորեացի Հեյուն Ջոնգին։
Կանանց թրամարտում չեմպիոնի տիտղոսը նվաճել է ֆրանսիացի Մանոն Ապիտի-Բրյունետը։

Աղբյուրը՝ sport.news.am