Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հանդիպումը տեղի է ունենում սահմանի թուրքական կողմում։
Հանդիպումից առաջ նրանք շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում:
Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր դեռևս հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։