Ադրբեջանցիները բլրի գլխին հեռադիտարկան-հետախուզման սարքավորում են դրել
Սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով հանձնվեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հարակից գոտում, Կիրանց-Բաղանիս հատվածում գտնվող կարևոր, 30 տարում ամրացված դիրքերը։ Ադրբեջանին նույնիսկ նախատեսվածից ավել դիրքեր են հանձնել։
Օրինակ, Բաղանիս-Այրումին հարակից գոտում գտնվող <<Նոր տարի>> պաշտպանական դիրքը ի սկզբանե չէր նախատեսվում հանձնել, սակայն ի վերջո այն հանձնեցին Ադրբեջանի զինուժին։
Երկու օր առաջ ադրբեջանական դիրքում՝ բլրի գագաթին, վերջերս տեղադրված սարքավորում եմ նկարել։ Ենթադրվում է, որ այն նախատեսված է Հայաստանի տարածքի խորքում դիտարկումներ, հետախուզում կատարելու համար։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից