Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը
Փաստացի Հայաստանի հանրային ռադիոյի տնօրենի միայն անունն ու ազգանունն է հայկական: Այս անձնավորության մնացած բոլոր գործոնները Հայաստանի հետ որևէ առնչություն չունեն: Մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է, տասնյակ տարիներ ապրել է Հայաստանից դուրս, հանրությանը անհայտ անձ է, ով աշխատել է կամ աշխատում է ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող «Ազատության» ռադիոկայանում:
Մի՞թե պարզ չէ, թե ինչու հենց նման անձնավորության պիտի տեսներ Փաշինյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում:
Ընդ որում, պարզվում է, ռադիոյի ավելի քան 300 աշխատողները ցանկանում էին, որ տնօրենի պաշտոնը կրկին զբաղեցներ նախկին տնօրենը: Սակայն, քանի որ վերջինս հանդգնել էր քննադատել Փաշինյանին արտաքին քաղաքական որոշ հարցերի շուրջ, լիազորությունները ավարտվելուց հետո իշխանությունները նրանից որոշել էին ազատվել՝ «ըմբոստ» պահվածքի համար:
Եվ ամենահետաքրքիրը. «դեմոքրասիի» պայմաններում Հանրային հեռարձակողի խորհրդի յոթ անդամներից հինգը «քվեարկել էին» հենց Քոլոյանի օգտին: Իսկ նախկին տնօրենը, ում աջակցում էր ռադիոյի կոլեկտիվի մեծ մասը, չստացավ ոչ մի ձայն:
Սա՛ է Փաշինյանի իրական «դեմոքրասին», որտեղ կառավարվող մարդիկ պիտի լինեն հլու-հնազանդ ուսապարկեր, հակառակ դեպքում՝ պիտի հեռացվեն իրենց պաշտոններից:
Իսկ ռադիոյի նոր «տնօրենի» ցուցիչները ցույց են տալիս, թե ինչպես է Փաշինյանը «պայքարում», որ Հայաստանը չդառնա «ծայրագավառ»:
Սրանց մոտ ցինիզմն ու փարիսեությունը այն աստիճանի են հասել, որ նույնիսկ հիտլերյան Գերմանիայի պրոպագանդայի նախարար Գեբելսը նախանձից մի քանի անգամ շուռ է եկել իր դագաղում: Քանզի չէր պատկերացնի, որ «տաղանդավոր» աշակերտներ կունենար հեռավոր Հայաստանում՝ ի դեմս տարատեսակ փաշինյանների, որոնք այդ արվեստում անգամներով կարողացել են գերազանցել իրեն:
Սա՛ է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Հ.Գ.
Մեր բարեմաղթանքները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ով 90-ականներին համարվում էր պարկեշտ անձնավորություն: Կարծում ենք, որ ինքը կհուշի հետաքրքրվողներին, թե ո՞ր պահից է ազնիվ մարդը փչանում: Եվ արդյոք դա կախվա՞ծ է փողի քանակից, թե՞ այլ գործոններ էլ են լինում:

Աղբյուրը՝ Zham.am