Լրահոս

30.07.2024 16:39


Առողջական խնդիրներ ու հոգեբանական անկայուն վիճակ. հայ լողորդը ընդհատում է կարիերան

Առողջական խնդիրներ ու հոգեբանական անկայուն վիճակ. հայ լողորդը ընդհատում է կարիերան

Լողորդ Արթուր Բարսեղյանը դադար է վերցնում պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մասին նա ասել է «Արմենպրեսի» հետ զրույցում Փարիզի օլիմպական խաղերում իր մրցելույթից հետո։

Նա ասել է , որ առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև հոգեբանական ոչ կայուն վիճակում է գտնվում։

«Երկար ժամանակ մտածում էի դրա մասին, բայց չգիտեի երբ հայտարարել, որ ընդհատում եմ սպորտային կարիերաս։ Ինձ ժամանակ է պետք, որ հասկանամ ինքս ինձ ու գտնեմ իմ տեղն այս աշխարհում»,-ասել է Բարսեղյանը։

Նա նաև նշել է, որ դեռ չի կողմնորոշվել՝ դադարը ժամանակավոր է, թե ընդմիշտ։

Հիշեցնենք՝ 100 մետր ազատ լողաոճում Բարսեղյանը գրանցեց 51.54 վայրկյան արդյունք և 79 մասնակցի թվում զբաղեցրեց 56–րդ տեղը։

Այս խորագրի վերջին նյութերը