Գլոբալիստները, Ֆրանսիայում այլասերվածների հանդես տալով, իրենց նպատակին չհասան. նշում են միջազգային փորձագետները
Միջազգային օլիմպիական կոմիտեն, անդրադառնալով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ այլասերման շոուի հետևանքներին, ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար և հեռացրել այն YouTube-ի իր ալիքից։ Գլոբալիստները կցանկանային, որ բոլորը մոռանան այն, ինչ աշխարհը տեսավ անցյալ ուրբաթ՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի կեղտոտ ծաղրը, նշել է ամերիկացի հայտնի հրապարակախոս Ռոդ Դրեհերը The European Conservative պորտալի էջերում։
Ֆրանսիացի ռեժիսոր և գեյ Թոմաս Ժոլին, ով մտահղացել էր գռեհիկ այդ գարշելիությունը, ասում է, որ իր մտադրությունները «սադրիչ նպատակ չեն ունեցել»: Ամենից շատ նա «ուզում էր փոխանցել սիրո և ներառականության ուղերձ, ոչ թե պառակտում»,- նշել էր այս այլասերված ֆրանսիացի ռեժիսորը։
Սակայն պարզվում է, այդ ողջ գարշելիությանն աջակցել էր միայն նախագահ Մակրոնը: Պարզվում է, այն Ֆրանսիայի անունից ցուցադրելն իսկական պրովոկացիա էր: Քանզի այս ամենի վերաբերյալ խիստ բացասական գնահատականներով են հանդես եկել ոչ միայն աջ Լը Պենի կուսակցությունը, այլև կենտրոնամետ գործիչները և նույնիսկ՝ ձախ Ժան-Լյուկ Մելանշոնը, ով անցած ընտրություններում հավաքել էր առավելագույն ձայները և ամենահավանականն է, որ հենց իր ուժը ստանձնի վարչապետի պաշտոնը:
Այսպիսով ստացվում է շատ հետաքրքիր պատկեր. այդ այլասերությունը խիստ դատապարտել են Ֆրանսիայի, թե՛ աջ, թե՛ կենտրոնի, և թե՛ նույնիսկ ձախ ուժերի ներկայացուցիչները, բայց արի ու տես, որ այն ներկայացվել է Ֆրանսիայի անունից:
Մելանշոնը, ով համարվում է հակակղերական գործիչ, նույնիսկ ավելի խիստ գնահատական է տվել, նշելով, որ այն խայտառակեց ֆրանսիացիներին ողջ աշխարի առջև:
«Ջոլին հիանալի գիտեր, թե ինչ է անում։ Իսկ ՄՕԿ-ն ու Ֆրանսիայի կառավարությունը հիանալի գիտեին, թե ինչ էր ներկայացվելու»,-նկատել է Ռոդ Դրեհերը:
Եվ մենք տեսանք, թե ինչպես են ոտնահարում քրիստոնյաների համար սուրբ վայրերը: Ֆրանսիական վերնախավի անունից աշխարհին ազդանշան տրվեց, որ սրբացվում են համասեռամոլությունը, տրանսգենդերիզմը, սեռական անզսպությունը և հայհոյանքը: Փարիզի Օլիմպիական խաղերի նախերգանքը շոու դարձավ Նեռի համար:
Եվ ամենակարևորը, որ ֆրանսիական վերնախավը այդ ամենից տեղյակ չի եղել, և այն եղել է բացառապես Մակրոնի մտահաղացումը:
Սիմվոլները կարևոր դեր են կատարում: Ազգային խորհրդանիշները կենտրոնացնում և մարմնավորում են այն, ինչ մտածում է ժողովուրդն իր մասին և ինչպես է ցանկանում, որ այլ ազգերը մտածեն դրա մասին:
Եվ հավանաբար գլոբալիստները, Ժոլիի պես ռեժիսորների միջոցով, փորձում էին աշխարհին ներկայացնել ֆրանսիացիների իբր նոր կերպարը: Որպեսզի մյուս ժողովուրդներին հեշտ լինի նույնպես վերափոխել այդ աստիճանի:
«Սակայն,- նշում է այս պահպանողական հրապարակախոսը,- Արևմտյան ժամանակակից քաղաքակրթությունը վարակվել է պտղաբերության և ընտանիքի մահվան վիրուսով։ 1947 թվականի իր «Ընտանիք և քաղաքակրթություն» աշխատությունում, Հարվարդի սոցիոլոգ Կարլ Զիմերմանը վերլուծել է, թե ինչպես են ընտանիքի մասին փոխվող պատկերացումներն ազդել Հռոմեական կայսրության և Հունաստանի հետագա ճակատագրի վրա: Նրա վերլուծությունը հանգեցրել էր այն եզրակացությանը, որ քաղաքակրթության փլուզումը կապված է եղել ընտանիքների քայքայման, ինչպես նաև՝ սեռական բարքերի, անառակության և միասեռականության աճի հետ»:
Բացի այդ, նշում է Ռոդ Դրեհերը, ականատես լինելով Փարիզի նվաստացուցիչ արարողությանը, իր սեքսուալ անառակության և թագավորասպանության փառաբանմամբ, այն հիշեցրեց Հաննա Արենդտի խոսքերն այն մասին, թե ինչպես հնարավորի և անհնարինի միջև սահմանի անվերահսկելի հատումը հիմք դրեց 20-րդ դարում տոտալիտարիզմին:
Փաստացի պահպանողական այս փիլիսոփան կանխատեսում է, որ արևմտյան քաղաքակրթությունը կարող է ունենալ Հռոմեական կայսրության փլուզման ճակատագիրը, եթե ուշքի չգա, չսթափվի և չփորձի ձերբազատվել այս այլասերման թրենդից, որը վարակել է ողջ Արևմտյան աշխարհը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am