Ստեփանակերտի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները
Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Դա շատ լավ երևում է Ստեփանակերտում աշխատող շինարարների կողմից տեղադրվող տեսանյութերում, որտեղ Ազատամարտիկների պողոտայի շենքերից շատերը շինարարական տախտակամածներով են պատված: Ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ: Հայտնում է monumentwatch.org-ը:
Տեսանյութերից երևում է, որ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները՝ ցուցանակները, գովազդները, փողոցների անունները:
Նման վերակառուցումներից հետո շենքերը սովորաբար ձեռք են բերում նոր գործառույթ: Այս վտանգը սպառնում է Ազատամարտիկների պողոտայում գտնվող մշակութային հաստատություններին, որոնք վերակառուցվում են առաջին հերթին: Նման դեպքում անհայտ է մնում այդ շենքերի ամբողջ գույքի՝ գրքերի, արխիվային նյութերի, ցուցադրությունների և այլնի ճակատագիրը: Նման վերակառուցումներից հետո անհետանում են նաև այդ շենքերի մոտ, փողոցում տարբեր տարիներին կանգնեցված մշակութային փոքր կոմպոզիցիաները: Այսպես, Արցախբանկի կենտրոնական մասնաշենքի գործառույթային փոփոխությունից հետո անհետացավ քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից հեղինակած նռան ծառ պատկերող կոմպոզիցիան (նկ. 1):