Հայհոյանքներ, ծեծկռտուք՝ Երևան-Սոֆիա չվերթի հաշվառման ժամանակ. պատճառը նստատեղի հետ կապված վեճն է եղել
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, երեկ Երևան-Սոֆիա 4424 չվերթի հաշվառման ժամանակ օդանավում թեժ կռիվ է եղել։
Ըստ աղբյուրի, նստատեղի հետ ծագած հարցի շուրջ քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ՝ խոչընդոտել են օդանավի աշխատակիցների բնականոն աշխատանքը։
Ավելին, բանը հասել է բռունցքներին և Ռ. Վ․-ն, Ն. Մ․-ն և Վ. Հ․-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Խուլիգանության հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել, միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել։