Քաղաքական

31.07.2024 16:04


Նախատեսվում է ամենաբարդ խնդիրների փուլային լուծում. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանից և Արցախից հայ փախստականների մասին

Նախատեսվում է ամենաբարդ խնդիրների փուլային լուծում.  ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանից և Արցախից հայ փախստականների մասին

Քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ձգձգվում է, երկարատև դիմակայության ընթացքում երկու կողմից էլ հազարավոր փախստականներ և տեղահանվածներ կային։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջում է ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան», մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները ոչինչ չեն ասում հայ փախստականների վերադարձի հնարավորության մասին ոչ միայն Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ, այլև նույնիսկ Լեռնային Ղարաբաղ։

«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև ամուր, կայուն խաղաղության հաստատման օգտին։ Հենց դրան է ուղղված ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որը ես նշեցի ձեր առաջին հարցին պատասխանելիս։ Դրանք նախատեսում են ամենաբարդ խնդիրների փուլային լուծում, այդ թվում՝ սոցիալական և հումանիտար բնույթի, և երկխոսության մեկնարկ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։

Խոսքը ոչ միայն փախստականների, այլև հուշարձանների պատերազմի շարունակություն թույլ չտալու մասին է։ Այս թեման բազմիցս շոշափվել է նաև նախորդ ճեպազրույցների ժամանակ»,-ասել է Նաստասինը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը