ՔՊԿ-ն ազատվում է Գիտատեխնիկական գրադարանից` այն անվանելով անպիտան մակուլատուրա (տեսանյութ)
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, հանդիպելով բախտի քմահաճույքին թողնված գրադարանի աշխատակիցների հետ, պարզեց հետևյալը.
Հայաստանի գործող Կառավարությունը չզեկուցվող հարցերի շրջանակում 2024-ի մայիսի 2-ի հաստատված որոշման համաձայն` Հայաստանի Գիտատեխնիկական գրադարանը 22 միլիոն ֆոնդով անտերության է մատնում` համարելով, որ այն ավելորդ բեռ է Պետության վրա։
Իր տեսակով եզակի ու բավական կարևոր նշանակություն ունեցող գրադարանի և նաև հարակից շենքերը արդեն իսկ աճուրդի են հանված։
Գիտատեխնիկական գրադարանը ներառում է 17, 5 միլիոն անուն միայն արտոնագրերի ֆոնդ` ամբողջ աշխարհի գյուտերով, ապրանքային նշանների նկարագրություններով, 1,5 միլիոն նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի ֆոնդով՝ ԳՕՍՏ-եր, ստանդարտներ, արտադրության տեխնիկական պայմաններ ու տեխնոլոգիաներ, շինարարական նորմատիվ կանոններ, պայմաններ, արդյունաբերությունն ու արտադրությունը կարգավորող փաստաթղթեր և ավելի քան 1,5 միլիոն արդյունաբերական կատալոգային ֆոնդ, որտեղ սարքավորումների տեխնիկական անձնագրեր են, գնացուցակներ և այլն։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նորաստեղծ Զինված ուժերին ռազմական բնույթի փաստաթղթերը տրամադրել է հենց այս գրադարանը և դա բավական մեծ ներդրում էր մեր հաղթանակի համար։
Այսօր գործող` «ԱրտՖուդ», «Աթենք», «Դարոյնք», «Նատալի Ֆարմ», «Երևանի ոսկերչական գործարան», «Լիկվոր», «Մասիս Տոբակո», «Երեւանի կոնյակի գործարան», «Ջերմուկ Գրուպ», «Գրանդ Քենդի», «Մարիաննա», «Թամարա», «Տելեկոմ Արմենիա», «Ռուսալ-Արմենալ» և ևս մի շարք ընկերություններ, իրենց ձեռնարկությունները սկսել են հենց Գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերը օգտագործելով։
Այս ամենը վերացնելով` արմատապես ջնջում են արդյունաբերության զարգացումը և Հայաստանի տնտեսության անկման հիմնաքարը դնում։
Մանրամասները` տեսանյութում:
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից