Աշխարհ

02.08.2024 08:00


«Հեզբոլլահ»-ն իսրայելական դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակել (տեսանյութ)

«Հեզբոլլահ»-ն իսրայելական դիրքերի ուղղությամբ հրթիռներ է արձակել (տեսանյութ)

«Հեզբոլլահ» շիական շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ՝ Լիբանանի հարավային սահմանի մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հինգշաբթի օրը շարժման առաջնորդ Հասան Նասրուլլան, ելույթ ունենալով Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» առաջնորդներից Ֆուադ Շուքրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության առնչությամբ, հայտարարել է ուրբաթ առավոտից իսրայելական ռազմական դիրքերի վրա նոր հարձակումների մասին՝ որպես Գազայի աջակցության ճակատի մաս՝ շարժման կողմից բացված պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի առաջնորդը հայտարարել էր, որ թշնամին պետք է հաշվեհարդար ակնկալի:

Al Jazeera-ն հաղորդում Է, որ «Հզբոլլահն» ավելի քան 60 հրթիռ է արձակել Արևմտյան Գալիլեայի ուղղությամբ, դրանցից մոտ 15-ը որսացել են:

Սա Իսրայելի առաջին զանգվածային հրթիռակոծությունն է Բեյրութում Շուքրի և Թեհրանում Հանիաի սպանություններից հետո:

Սոցցանցերում հայտնվել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՀՊ-ի աշխատանքի տեսագրությունը։

Այս խորագրի վերջին նյութերը